10 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեսպան Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Դեսպան Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայեն Մասթի հետ. հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի ու Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացին, ինչպես նաև դրանց արդյունքում տարածաշրջանային նոր իրողությունների ձևավորմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026