19 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը․ Azatutyun.am

Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը․ Azatutyun.am

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը: Ըստ Հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31-ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատվածում ուղերձներ են հղելու նախագահն ու խորհրդարանի խոսնակը, իսկ տարեմուտին՝ 23:40-ին նախատեսված է միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը․ գրում է Azatutyun.am-ը։

«Նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից: Մայր Աթոռին առաջարկվել էր Վեհափառի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատվածում, Էջմիածինը մերժել էր այս առաջարկը»,- ասված է լրատվամիջոցի հրապարակման մեջ:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026