ABCMEDIA
Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված է համաձայնեցվել. Արարատ Միրզոյան

Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված է համաձայնեցվել. Արարատ Միրզոյան

Վաշինգտոնում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց առ այն, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել։ Այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները։ Բացի նշածս երկու հոդվածից, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Կան հոդվածներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին», – ասաց Միրզոյանը։