ABCMEDIA
Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները կարևոր են, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում․ Պատել

Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները կարևոր են, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում․ Պատել

Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները կարևոր են, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում․ Պատել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, և նշել, որ ԱՄՆ-ն ողջունում է կողմերի միջև քննարկումների շարունակականությունը։

«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները խիստ կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք տեղի են ունենում: Անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում, մեր աջակցությունն այդ ջանքերին շարունակական է», – հայտարարել է Պատելը: