
ՀՀ ներքին հարցն է, խառնվելու իրավունք չունեն․ Արմեն Գրիգորյանը՝ «Նեմեսիսի» հուշարձանն ապամոնտաժելու Թուրքիայի պահանջի մասին
Արձանի հարցը ՀՀ ներքին հարցն է, և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցերին խառնվել․ խոսելով Երևանում տեղադրված «Նեմեսիսի» հուշարձանն ապամոնտաժելու Թուրքիայի պահանջի մասին՝ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայ-թուրքական հարաբերությունների մասով ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ դրանք պետք է լինեն առանց նախապայմանների»,-ասաց Գրիգորյանը։ Նա նշեց, որ հուշարձանի հարցը ՏԻՄ դաշտում է, և ինքն իրավասու չէ պատասխանել՝ արձանը կհանե՞ն, թե ոչ։