Հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը սահմանագոտում
ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը սահմանագոտում: Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չիսպառնում: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: