ABCMEDIA
Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառակուսի կմ տարածքում. Միշել

Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառակուսի կմ տարածքում. Միշել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները սահմանային հարցերի շուրջ։ Այս մասին Բրյուսելում Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետոմամուլի հաղորդագրության մեջ ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

 

Միշելը նշել է, որ երկու ղեկավարներն էլ հաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին։ Ըստ նրա՝ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29800 քառակուսի կիլոմետր տարածքում, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետր տարածքներում։

 

«Սահմանների վերջնական սահմանազատումը կորոշվի բանակցությունների միջոցով»,- հավելել է Միշելը։