
Կա քաղաքական որոշում և «վերևից» իջեցված հանձնարարություններ, որոնք դատարանի կողմից անշեղորեն կատարվում են. Տիգրան Աբրահամյան
«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել եմ սեպտեմբերյան ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված արցախցի երիտասարդներին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ այն գործընթացը, որն ակցիաների համատեքստում է իրականացվում դուրս է և´ իրավական, և´ տրամաբանական հարթությունից:
Աբրահամյանի խոսքով՝ վկաների, տուժողների բացակայության պայմաններում 2-ամսյա կալանքի ենթարկված անձանց մի մասի կալանքը ևս 3 ամսով երկարացրել են:
«Դատարանները խափանման միջոցը փոխելու որևէ հիմք, գործոն չեն էլ քննարկում. կա քաղաքական որոշում և «վերևից» իջեցված հանձնարարություններն անշեղորեն կատարվում են»,- գրել է նա և հավելել, որ այս ամենի նպատակը պարզ է՝ վախեցնել մարդկանց, հատկապես երիտասարդներին, որպեսզի հեռու պահեն ակտիվության ցանկացած դրսևորումից: