10 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանադան ու Ֆրանսիան հյուպատոսություններ կբացեն Գրենլանդիայում

Կանադան ու Ֆրանսիան հյուպատոսություններ կբացեն Գրենլանդիայում

Կանադան պատրաստվում է բացել իր առաջին դիվանագիտական ​​​​առաքելությունը Գրենլանդիայում՝ ի նշան համերաշխության՝ կղզին գրավելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին․ գրում է BBC-ն։

Կանադայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն ուրբաթ կմեկնի Նուուկ՝ առաքելությունը պաշտոնապես բացելու համար։ Նույն օրն արկտիկական կղզում կբացվի նաև Ֆրանսիայի հյուպատոսությունը։

Կանադական և ֆրանսիական առաքելությունները Գրենլանդիայում օտարերկրյա ներգրավվածության պատմական ընդլայնում են։ Մինչ օրս Նուուկում միայն Իսլանդիան և ԱՄՆ-ն ունեին պաշտոնական դիվանագիտական առաքելություններ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026