ABCMEDIA
Ճոխ տոնակատարություններ անցկացնելու ժամանակը չէ. Մոսկվայում չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան հրավառությունները

Ճոխ տոնակատարություններ անցկացնելու ժամանակը չէ. Մոսկվայում չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան հրավառությունները

Մոսկվայում չեղյալ
են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունները։ Այս մասին տեղեկացնում
է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով մայրաքաղաքի կառավարության աղբյուրին։

Առաջարկը  արվել է Պետդումայում։

Ավելի վաղ Պետդումայի
պատգամավոր Դմիտրի Գուսևը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ
Սոբյանինին՝ խնդրելով հրաժարվել Ամանորի գիշերը հրավառություն անելուց։

Նրա կարծիքով՝ տնտեսված
բյուջետային գումարները պետք է ուղղվեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության
մասնակիցների կարիքներին։

Նա նշել է, որ հրավառության
դեմ ոչինչ չունի, սակայն, կարծում է, որ այժմ ճոխ տոնակատարություններ անցկացնելու
լավագույն ժամանակը չէ. Հրավառության վրա խնայված գումարը կարող է ուղարկվել մոբիլիզացվածներին
և նրանց ընտանիքներին։