27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լյուքսեմբուրգի համայնքը 11․500 եվրո է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին

Լյուքսեմբուրգի համայնքը 11․500 եվրո է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին

Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքը հայտարարել է նախաձեռնության
իրականացման մասին, որի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Համայնքի
յուրաքանչյուր բնակիչ նվիրաբերել է 1 եվրո, որի արդյունքում ընդհանուր գումարը կազմել
է 11500 եվրո․ այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ․ փոխանցում
է «Արմենպրես»-ը։

Տեղահանվածներին օգնություն
տրամադրող VIVA բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 1-ին հայտարարել է արցախցի հայրենակիցների
համար միջնաժամկետ և երկարաժամկետ օգնության 5 ծրագրերի մասին։

Ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության
մեջ, նախաձեռնությունը կյանքի է կոչվել նաև Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի
ջանքերի շնորհիվ, ով դիմել է մի շարք համայնքների և մասնավոր կազմակերպությունների՝
ոչ միայն տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու կոչով, այլև՝ տարածաշրջանում կատարված
հումանիտար աղետի մասին տեղեկացնելու նպատակով։