
Շվեդիայում թալանել ու պղծել են հայկական եկեղեցին
Թալանվել և վանդալիզմի է ենթարկվել Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում
գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին․ տեղեկացնում են շվեդական
լրատվամիջոցները։
Գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և ֆինանսական, և հոգևոր
արժեք։
«Անսպասելի էր՝ հատկապես Սուրբ Ծնունդից առաջ։ Համայնքի ներկայացուցիչները
այժմ դատարկ խորանի առաջ են կանգնած»,- ասել է եկեղեցու ներկայացուցիչը
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել գողության փաստով։
Հայ համայնքի ներկայացուցիչները վստահ են, որ սա պարզապես գողություն
չէ, եկեղեցին թիրախավորել են՝ համայնքին ահաբեկելու նպատակով։