Ցանկանում ենք Թայվանը միացնել ոչ թե ուժով, այլ խաղաղ ճանապարհով․ Չինաստանի ղեկավարը՝ Բայդենին
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նախագահ Ջո Բայդենին Սան Ֆրանցիսկոյում
իրենց վերջին գագաթնաժողովի ժամանակ բաց տեքստով ասել է, որ Պեկինը վերամիավորելու
է Թայվանը մայրցամաքային Չինաստանի հետ, սակայն այդ գործողության հստակ ժամկետը դեռ
որոշված չէ. այս մասին գրում է nbcnews.com-ը։
Խմբային հանդիպման ժամանակ Սին Ծինփինը Բայդենին
ասել է, որ Չինաստանի նախապատվությունը Թայվանը խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ուժով
միացնելն է:
Չինաստանի առաջնորդը նաև անդրադարձել է ԱՄՆ
ռազմական իշխանությունների հրապարակային կանխատեսումներին, ըստ որոնց՝ Չինաստանը ծրագրում
է Թայվանը վերամիավորել 2025 կամ 2027 թվականներին
Չինացի պաշտոնյաները նաև գագաթնաժողովից առաջ
խնդրել են, որ Բայդենը հանդիպումից հետո հրապարակային հայտարարություն անի՝ ասելով,
որ ԱՄՆ-ն աջակցում է Թայվանի հետ խաղաղ միավորման Չինաստանի նպատակին և չի աջակցում
Թայվանի անկախությանը։ Սպիտակ տունը մերժել է չինացիների խնդրանքը։
Սակայն Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։