ABCMEDIA
Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների կապակցությամբ Պաղեստինը դիմել է ՄՔԴ

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների կապակցությամբ Պաղեստինը դիմել է ՄՔԴ

Գազայի հատվածում իսրայելական
ուժերի գործողությունների կապակցությամբ Պաղեստինը դիմել է Միջազգային քրեական դատարան։
Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Վիեննայում Պաղեստինի դեսպան Սալահ
Աբդել Շաֆին։

«Մենք կարծում ենք,
որ այս բոլոր հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, և հետևաբար Իսրայելը պետք
է պատասխանատվության ենթարկվի: Այդ կապակցությամբ մենք դիմումներ ենք ներկայացրել Միջազգային
քրեական դատարան», – տեղեկացրել է դեսպանը:

Դիվանագետը պարզաբանել
է, որ դիմումներն ուղարկվել են մոտ երեք շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ ՄՔԴ-ի գլխավոր դատախազ
Քարիմ Ահմադ Խանն արդեն այցելել է տարածաշրջան և նշել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը
«իհարկե կարող էր ռազմական հանցագործություններ կատարել հոկտեմբերի 7-ին, սակայն Իսրայելը՝
նույնպես»։

«Մենք ասում ենք, որ
ամեն ինչ պետք է հետաքննվի, և բոլոր նրանք, ովքեր ռազմական հանցագործություններ են
կատարել՝ լինեն պաղեստինցիներ, թե իսրայելցիներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝
անկախ ազգությունից»,- հավելել է Աբդել Շաֆին։