12 Հուն
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Գազպրոմ-Արմենիա»-ն  նախատեսում է 2024-2028 թվականներին Հայաստանում  ավելի քան 148,92 մլրդ դրամի ներդրում կատարել

«Գազպրոմ-Արմենիա»-ն նախատեսում է 2024-2028 թվականներին Հայաստանում ավելի քան 148,92 մլրդ դրամի ներդրում կատարել

«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն նախատեսում է 2024-2028 թվականներին Հայաստանում  ավելի քան
148,92 մլրդ դրամի ներդրում կատարել։ Էներգետիկ ընկերության ներդրումային ծրագրին հավանություն
տալու հարցը ներառված է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգում։  

Ծրագրի համաձայն, նախատեսվում է՝

-ավելի քան 56,6 մլրդ դրամ ներդրում կատարել  գազատրանսպորտային
համակարգի ընդլայնման, վերականգնման և վերակառուցման համար,

-ավելի քան 25,11 մլրդ դրամ՝ Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի
(ԳԳԿ) ընդլայնման, վերականգնման և վերակառուցման համար,

-ավելի քան 20 մլրդ դրամ՝ Երևանի գազատրանսպորտային համակարգի լրացուցիչ
հզորություն ապահովելու համար։