
Արցախյան խորհրդանիշները սոսկ հուշանվեր չպետք է դառնան
Արցախյան խորհրդանիշները՝ օրհներգը, դրոշն ու զինանշանը, այսօր հուշանվերներ են դառնում։ Ճիշտ է՝ սպասված նվեր է շատերի համար, բայց մինչև նվեր լինելը պետք է կիրառվի որպես պետական կարևոր արտրիբուտ։
Արցախի հայաթափումից հետո ինչպես Արցախի պետականությունը, այդպես էլ պետական խորհրդանիշներն են վտանգված։ Այն պետք է պահպանեն Արցախի և Հայաստանի իշխանությունները, բայց Հայաստանը չի ընդունում անգամ Արցախի վտարանդի կառավարությանը, ինչպե՞ս պետք է պահպանի խորհրդանիշները։