
Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 70 տոկոսը
Թբիլիսին և Բաքուն համաձայնեցրել են ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, գրում է «Կվիրա» լրատվականը։
«Ներկայումս աշխատանք է տարվում մնացած 30 %-ի ուղղությամբ։ Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100 տոկոսն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»,- ասել է Սամխարաձեն։