30 Սեպ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
BBC-ն կկրճատի մինչև 2000 աշխատատեղ

BBC-ն կկրճատի մինչև 2000 աշխատատեղ

BBC-ն պատրաստվում է կրճատել մինչև 2000 աշխատատեղ․ սա կլինի վերջին 15 տարվա ընթացքում հանրային հեռարձակողի՝ աշխատատեղերի ամենամեծ կրճատումը․ գրում է The Guardian-ը։ 
Կրճատումները կազդեն BBC-ի 21․500 աշխատակիցների մոտ 10%-ի վրա:


Ընկերությունում 2011 թվականից ի վեր կրճատումների ամենամեծ փուլը մեկնարկում է մինչև Google-ի նախկին բարձրաստիճան աշխատակից Մեթ Բրիթինի՝ հաջորդ ամիս հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելը։

Փետրվարին կորպորացիան հայտարարել էր 600 միլիոն ֆունտ ստեռլինգի ծախսերի կրճատման ծրագրի մասին՝ նշելով, որ այն կներառի աշխատակիցների թվի կրճատում և որոշ ծրագրերի դադարեցում:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ