31 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Երևանի շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը․ հայտնում են Երևանի շախմատի ֆեդերացիայից։

«Ֆեդերացիայի անդամները նախապես ծանոթացել էին համաժողովի օրակարգին, որում ընդգրկված էին հիմնական հինգ հարց։

Ներկաները լսեցին զեկույցները հաշվետվությունների մասին։ Այնուհետև նիստին ներկա 33 անդամները միաձայն կողմ քվեարկեցին ֆեդերացիայի նոր նախագահի և նախագահության կազմի օգտին»,- ասված է հաղորդագրության մեջ, որից տեղեկանում ենք, որ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ