18 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում հարսի ծնողների տունն այրվել է հարսանիքի ժամանակ

ԱՄՆ-ում հարսի ծնողների տունն այրվել է հարսանիքի ժամանակ

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում Ռեջիսթորների ընտանիքը կորցրել է իր տունը դստեր հարսանիքի ժամանակ․ հաղորդում է ABC 12-ը:

Զույգը ողբերգական լուրն իմացել է այն պահին, երբ հարսը պատրաստվում էր պարել հոր հետ։ Հարևանուհին զանգահարել է հորը և ասել, որ շան հետ զբոսանքի էր դուրս եկել և տեսել է, թե ինչպես է այրվում նրանց տունը։

Հրշեջները ժամանել են ահազանգից մի քանի րոպե անց, սակայն արդեն ուշ է եղել։

Ռեջիսթորների ընտանիքի համար, սակայն, տունը միակ բանը չէ, որ կորցրել են։

«Գումար, նկարներ, հիշողություններ․․․ Մենք ունեինք մեր ընտանիքին պատկանող իրեր 1800-ականների վերջից և 1900-ականների սկզբից. ամեն ինչ կորել է․ մենք կորցրել ենք նաև մեր շան 3 ձագերին», – ասել են ընտանիքի անդամները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026