16 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գալուզինը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Գալուզինը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են ամրապնդել իրենց գործակցությունը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից 2022 թվականի փետրվարին ստորագրված հռչակագրի շրջանակում․ հաղորդում է Лента.ru-ն։

Փաստաթուղթը քննարկվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև ռուս-ադրբեջանական տնտեսական և հումանիտար կապերի զարգացման մտադրությունը։

«Մոսկվան ու Բաքուն հաստատել են իրենց մտադրությունը՝ ավելացնել առևտրաշրջանառությունը և ընդլայնել հումանիտար նախագծերը՝ դաշնակցային հարաբերությունների ոգով», – ասվում է հրապարակման մեջ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026