28 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սրա-նրա ձեռքին գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին․ պատգամավոր

Սրա-նրա ձեռքին գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին․ պատգամավոր

Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում․ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի՞նչ եք արել այս ամբողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։

Սրա-նրա ձեռքին գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։
Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել»,- նշել է նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026