27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը դադարեցրել են բանակցությունները

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը դադարեցրել են բանակցությունները

Հարավային Բեյրությում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով դադարեցվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Կողմերն այս պահին կենտրոնացած են հետագա էսկալացիան կանխելու վրա։ Այս մասին հայտնում է Haaretz թերթը՝ հղում անեկով արաբական աղբյուրներին։

«Արաբական դիվանագիտական ​​աղբյուրները երեքշաբթի երեկոյան Haaretz-ին հայտնել են, որ Բեյրութում հարձակման հետևանքով դադարեցվել են բանակցությունները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, և այժմ բանակցությունները կենտրոնացած են հետագա էսկալացիայի կանխման վրա, հատկապես հյուսիսային Իսրայելում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ բանակցություններում ներգրավված աղբյուրների համաձայն՝ «Բեյրութում ՀԱՄԱՍ-ի փոխնախագահի սպանությունը փոխել է իրավիճակը, և առաջընթացն այժմ անհնար է», և անհրաժեշտ է ապահովել բանակցությունների հնարավոր շարունակությունը։ Նշվում է, որ հարցերից մեկը, որը կազդի դրանց շարունակության վրա, այն է, թե արդյոք Իսրայելը ձեռքբերում կհամարի իրեն վերագրվող փոխնախագահի սպանությունը։