27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
22.185 զոհ, 57.035 վիրավոր․ Գազայում իրավիճակը չի կայունանում

22.185 զոհ, 57.035 վիրավոր․ Գազայում իրավիճակը չի կայունանում

Հունվարի 1-ից 2-ը 207 պաղեստինցի է զոհվել, ևս 338-ը վիրավորվել է, Գազայի առողջապահության նախարարությանը հղումով հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերը համակարգող գրասենյակը։
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 7-ից հունվարի 2-ը Գազայում սպանվել է առնվազն 22.185 պաղեստինցի։
ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ զոհվածների մոտ 70 տոկոսը կանայք և երեխաներ են։
Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 57.035 պաղեստինցի։
Մինչև 7.000 մարդ համարվում է անհետ կորած, շատերը, ենթադրաբար, թաղված են փլատակների տակ: