20 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում Եկեղեցու դեմ աննախադեպ արշավն աբսուրդ է․ GB News

Աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում Եկեղեցու դեմ աննախադեպ արշավն աբսուրդ է․ GB News

Հայաստանը հռչակվում է որպես Երկրի վրա առաջին քաղաքակրթությունը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, և չնայած այն հանգամանքին, որ երկիրն իր գոյության մեծ մասի ընթացքում կառավարվել է մի շարք օտարերկրյա կայսրությունների կողմից, այդ թվում՝ պարսկական, բյուզանդական, արաբական, մոնղոլական, օսմանյան և խորհրդային, Եկեղեցին այսօր հոգևոր ուխտ է Հայաստանի 3 միլիոն բնակչության և 10 միլիոնանոց սփյուռքի համար։

Մտնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի միջնադարյան տաճար՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր, կարելի է պատկերացնել, թե որքան նվիրված է հայ ժողովուրդն իր հավատքին: Այժմ՝ քրիստոնեության և հայ հասարակության միահյուսվելուց 1700 տարի անց, Եկեղեցին կանգնած է հաշվեհարդարի առաջ՝ այս անգամ՝ ներսից․ գրում է բրիտանական GB News-ը։

Վերջին տարիներին Հայաստանի կառավարության և Եկեղեցու միջև լարվածությունը վերածվել է լարված դիմակայության, որտեղ պաշտոնյաները դատական հայցերով են սպառնում քրիստոնյա հոգևորականներին և քաղաքական հակառակորդներին: Այս ճգնաժամի հիմքում ընկած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աննախադեպ պահանջը՝ վերանայված եկեղեցական կանոնադրություն և գրեթե 100 տարվա ընթացքում առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու ցանկություն։

2018 թվականին պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Փաշինյանը պնդեց, որ կառավարությունն իրավունք չունի միջամտել «Եկեղեցու ներքին գործերին»։ Նախկին լրագրողը, կարծես, փոխեց իր կարծիքը, երբ հեռացրեց «Եկեղեցու պատմությունը» Հայաստանի ազգային ուսումնական ծրագրից՝ որպես աշխարհիկ կրթության ավելի լայն խթանման մաս։

Լուրջ սրացում տեղի ունեցավ 2020 թվականին՝ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Երեք տարի անց՝ 2023 թվականին, ադրբեջանական բանակի կայծակնային հարձակումից հետո, որի հետևանքով 120․000 հայ լքեց իր տունը Լեռնային Ղարաբաղում, կաթողիկոս Գարեգին II-ը միացավ տարբեր քաղաքական խմբակցությունների կոչերին՝ ուղղված վարչապետի հրաժարականին։ Իրավիճակը գագաթնակետին հասավ 2024 թվականին։ Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կոչ արեց համալսարանի ուսանողներին բոյկոտել դասերը, մինչդեռ քաղաքացիներին հորդորեց անհնազանդության խաղաղ գործողություններ ձեռնարկել Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատելու ջանքերի դեմ։

Անցյալ տարի Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում կազմակերպված կարևոր հանդիպման ժամանակ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համաձայնագիր, որի նպատակն էր վերաբացել հիմնական տարանցիկ երթուղիները և ընդլայնել էներգետիկ առևտուրը: Այնուամենայնիվ, Եկեղեցին մեղադրեց Փաշինյանին Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքը չապահովելու և ազգային պատմությունը վերանայելու համար՝ անձնագրերի կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելով՝ Բաքվի մտերիմ դաշնակից Թուրքիային բավարարելու համար:

Նրա վարչակազմը նաև հայտարարեց, որ 1915 թվականի Ցեղասպանության միջազգային ճանաչումը «մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»՝ փոխարենը նախընտրելով տնտեսական կապեր հաստատել Անկարայի հետ:

Երբ Սպիտակ տան միջնորդությամբ դիվանագիտական բանակցություններ էին ընթանում, Հայաստանի կառավարությունը ձերբակալում էր քահանաների, այդ թվում՝ արքեպիսկոպոս Գալստանյանին, որոնք մեղադրվում են Փաշինյանի կողմից երկու նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օգնությամբ պետական հեղաշրջում իրականացնելու «չարագործ ծրագիր» կազմակերպելու համար:

Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը կարգադրեց եպիսկոպոսներին պատարագների ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը:

Աճող ավտորիտարիզմը միայն Հայաստանի կրոնական առաջնորդներին վերաբերող խնդիր չէ. սոցիալական ցանցերի օգտատերերը շարունակում են հարցաքննվել կամ «մաքրվել» ոստիկանության կողմից «առցանց խուլիգանության» մասին օրենքներով՝ այլախոհությունը ճնշելու համար: Լրատվականի զրուցակիցն, անանուն մնալու պայմանով, ընդգծել է․ «Մենք ապրում ենք վախեցած հասարակությունում, որտեղ մարդիկ չեն կարող խոսել»:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ շարքային քաղաքացիները դատապարտվում են «միայն կառավարությանը քննադատելու համար», և հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքներն անվանել է «օրենքի դեմ ծաղր»:

Նա նշել է. «Այս բռնաճնշումների մեծ մասը սկսվել է Փաշինյանի կողմից հակամարտության և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարդկանց հարկադիր տեղահանությունների կարգավորման վերաբերյալ արդարացի քննադատությունից»:

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026