
Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով կալանորվել է 2 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտե
Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով ձերբակալվել է ևս 3 անձ, նրանցից 2-ը կալանավորվել են, մեղադրյալներից մեկը տվել է խոստովանական ցուցմունք․ հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Արագածոտնի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ», – ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։


