
ՆԳՆ-ն տվյալներ է ներկայացրել ընտրողների թվի վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ-ն վաղը կայանալիք ԱԺ ընտրությանն ընդառաջ տվյալներ է ներկայացրել ընտրողների թվի վերաբերյալ։
- Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2.485.851
- Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողներ՝ 22.734
- Հաշվառում չունեցող ընտրողներ՝ 492
- Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողներ՝ 627
- Տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողներ՝ 8
Նախարարությունից նաև հայտնել են, որ քվեարկության օրը ընտրական տեղամասեր կգործուղվի ոստիկանության 5239 ծառայող։


