
Ձվից էլ մեծ կարկուտ՝ Ստեփանավանում․ համայանքում հայտարարվել է արտակակարգ ռեժիմ (լուսանկարներ)
Ցանց դարձած տանիքներ, վնասված ավտոմեքենաներ, կոտրված լուսամուտներ, փշուր-փշուր եղած դիմապապիկներ․ այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանավում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել։
«Ստեփանավանում հայտարարվել է արտակարգ դրություն, ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով»,- տեղեկացնում են Ստեփանավանի համայնքապետարանից։
ABC Media-ի տեղեկություններով տուժել են նաև Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերի ցանկատարածությունները՝ ցորենի արտերը, կարտոֆիլի դաշտերը։
ABC Media-ն տեղեկացավ նաև, որ վնասված մեքենաների թիվն ավելանում է, իսկ ամենից շատ տուժած համայնքները Ստեփանավանն ու Ամրակիցն են։


