ABCMEDIA
Իրանի ու Թուրքիայի նախագահները կհանդիպեն Անկարայում

Իրանի ու Թուրքիայի նախագահները կհանդիպեն Անկարայում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակության հետ մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, այս մասին գրում է Mehr-ը։
Այցի ընթացքում Ռաիսին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցին։
Իրանի և Թուրքիայի ղեկավարները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։
Նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ ասուլիսում կներկայացնեն իրենց խորհրդակցությունների արդյունքները։
Ռաիսին և Էրդողանը կմասնակցեն Իրանի և Թուրքիայի գործարարների և տնտեսական առաջնորդների համատեղ հանդիպմանը, իսկ Իրանի նախագահը հանդիպում կունենա նաև Թուրքիայի իրանական համայնքի հետ։
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել էին, որ Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները նվիրված են լինելու Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին։
Իրանի նախագահի այցը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն այն հետաձգվել էր երկու տարածաշրջանային տերությունների արտգործնախարարների հսկայական գրաֆիկների պատճառով։ Այս մասին հայտնել է Ռաիսը։