ABCMEDIA
Մենք հուսով ենք, որ շուտով կկայանա բանակցությունների հաջորդ փուլը․ Ամիրբեկով

Մենք հուսով ենք, որ շուտով կկայանա բանակցությունների հաջորդ փուլը․ Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչեն Ամիրբեկովը ադրբեջանական լրատվամիջոցներին փոխանցել է, որ Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև։

«Մենք հուսով ենք, որ շուտով կկայանա բանակցությունների հաջորդ փուլը, և կվերսկսվի խաղաղ համաձայնագրի նախագծի քննարկումը, որը, ի դեպ, մշակել է Ադրբեջանն ու առաջին անգամ ներկայացրել Հայաստանին ընդամենը մեկ տարի առաջ», – ասել է նա:

Ամիրբեկովը շեշտել է, որ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ֆիզիկական բացակայության ֆոնին երկու կողմերն էլ նախագծերի փոխանակումները շարունակում են՝ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր դիտողությունները և փոփոխությունները։

 

«Մենք, և ոչ միայն մենք, հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնելուց հետո, բանակցություններում բեկումնային կետի հասնելու հնարավորությունները շատ ավելի մեծացել են»,- նշել է նա։