21 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում մեր եկեղեցին են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք․ Արման Աբովյան

Արցախում մեր եկեղեցին են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք․ Արման Աբովյան

Այսօր 2 նորություն է հայտնվել, և այդ նորություններին արձագանքելուց կարելի է հասկանալ, թե ուր ենք մենք շարժվում․ նորություն համար մեկ՝ Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, և նորություն համար երկու՝ Ադրբեջանի կողմից Հայաստան է «մեծահոգաբար» ուղարկվել դիզելային վառելիքի նոր խմբաքանակ․ այսօր ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

«Այս երկու նորությունների ընկալման մեջ թաքնված է այն հիմնական խնդիրը, որի առջև մենք բոլորս կանգնած ենք՝ սուտ պատրանքներով, շինծու փաստարկներով, վախեցնելով՝ մեզ փորձում են համոզել, որ «մի վեդրո սալյարկեն» ավելի թանկ է, ավելի կարևոր է, քան պատմական հիշողությունը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ երբ մեզ ասում են՝ ինչ եղել, եղել է, անցել է, եկեք սկսենք նորից, զրոյից, ըստ էության մեզ ասում են հետևյալը, որ ցեղասպանություն կատարած էթնոքաղաքական միավորը կարող է նույնը կրկնել և մնալ առանց գոնե մեր հետևությունների։

«Եվ այն մարդիկ, որոնք պնդում են, որ Հայոց ցեղասպանության խնդիրը լոկ պատմական բնույթ է կրում, և չի կարելի այդ դրույթը ներառել հայկական արտաքին կամ առհասարակ քաղաքականության մեջ, այդ մարդիկ կամ այդ քաղաքական ուժը, ըստ էության, սպասարկում է Թուրքիայի նպատակները Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայկական միավորի ոչնչացման»,- ասաց Արման Աբովյանը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026