ABCMEDIA
Վոլկեր Տյուրկը կոչ է արել ՌԴ-ին և Ուկրաինային թուլացնել ռազմական բախումները

Վոլկեր Տյուրկը կոչ է արել ՌԴ-ին և Ուկրաինային թուլացնել ռազմական բախումները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել անհապաղ թուլացնել ռազմական բախումները, ինչպես նաև ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և միջազգային իրավունքի նորմերի պահպանումը։

«Ռազմական գործողությունների տագնապալի սրացում, Ուկրաինայում և Ռուսաստանում սպանված տասնյակ քաղաքացիական անձինք։ Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է անկանոն հարձակումներն ու հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա»,- X-ի իր էջում նրա խոսքերը մեջբերել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը։

Նշենք, որ վերջին օրերին Ուկրաինան և Ռուսաստանը զանգվածաբար հրթիռակոծում են միմյանց տարածքները։ Ուկրաինական կողմից թիրախի տակ են հիմնականում մայրաքաղաք Կիևն ու Խարկովը, իսկ ռուսական կողմից՝ Բելգորոդի մարզը։ Ուկրաինական կողմը պնդում է, որ Բելգորոդի հրթիռակոծությունը պատասխանն է դեկտեմբերի վերջին Կիևի վրա ռուսական կողմի հզոր հարձակմանը։ Դեկտեմբերի 30-ին Բելգորոդում զոհերի թիվը հասել էր 24-ի, վիրավորվել է ավելի քան 100 մարդ։

Դեկտեմբերի 29-ին, երբ ռուսական զինուժը տարբեր տեսակների հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարձակվել էր Ուկրաինայի վրա, հրթիռներից մեկն ընկել էր Խարկովի Kharkiv Palace հյուրանոցի վրա, ինչի հետևանքով վիրավորվել էին գերմանական ZDF հեռուստաընկերության նկարահանող խմբի 7 անդամներից 2-ը։