ABCMEDIA
Ափսոսում ենք այս միջադեպի համար․ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել

Ափսոսում ենք այս միջադեպի համար․ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը եթեր չհեռարձակելու մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Մայր Աթոռից են պահանջել չհեռարձակել Կաթողիկոսի ելույթը։

«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։

Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։
Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի համագործակցության վրա»,-ասված է հայտարարության մեջ։