ABCMEDIA
Նոր կյանք՝ հազարավոր խլված կյանքերի փոխարեն

Նոր կյանք՝ հազարավոր խլված կյանքերի փոխարեն

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հաճախ ենք տեսնում-լսում, որ զոհված զինծառայող Կարենի, Նորայրի, Արամի մայրերը փոքրիկ են ունեցել։ Շատերը մտածում են՝ իրենց զոհված տղան է վերածնվել ու նույն անունով են կոչում, նույն հագուստները հագցնում ու սկսում նմանություններ փնտրել։ Մինչդեռ նրանք լույս աշխարհ են եկել ոչ թե զոհված եղբոր փոխարեն, այլ այդ նույն ժպիտով, լացով լռությունը կոտրելու համար։ Որդու կարոտով ապրող ու նոր բալիկից կարոտն առնող մայրերի հետ զրուցել է Անի Աբաղյանը։