
Ցեղասպանությունը շարունակվում է բռնազավթված Արցախում՝ «սպիտակ ցեղասպանության» տեսքով․ Չալաբյան
Ցեղասպանությունը պատմական հիշողություն չէ լոկ․ այն, ցավոք, շարունակվում է, բռնազավթված Արցախում՝ տեղի ունեցող մշակութային ոճրագործությունների ու «սպիտակ ցեղասպանության» տեսքով․ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ պետք է շարունակել պայքարը՝ ունենալու համար ուժեղ պետություն, որ կկանխարգելի հետագա ցեղասպանությունները։
«Ցեղասպանի ձեռքը նույնն է, հիմա էլ չի հանդարտվել, ուստի պետք է կարողանանք դառնալ միասնական ազգ, բռնենք այդ ձեռքն ու կոտրենք այն»,- ասաց նա։


