ABCMEDIA
TikTok-ում և Instagram-ում գովազդ անող բլոգերների եկամուտները ենթակա են հարկման․ ՊԵԿ նախագահ

TikTok-ում և Instagram-ում գովազդ անող բլոգերների եկամուտները ենթակա են հարկման․ ՊԵԿ նախագահ

Սոցցանցերում գումարով գովազդ անող անձանց նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, եթե նրանք գրանցված չլինեն և հարկային դաշտից դուրս լինեն․ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով TikTok-ում և Instagram-ում մեկ գովազդի դիմաց մինչև 1 մլն․ դրամ պահանջող բլոգերներին հարկային դաշտ բերելու հնարավորության մասին հարցին՝ Բադասյանը պատասխանել է․ «Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, որովհետև ցանկացած եկամուտ ենթակա է հարկման»:

Նա ընդգծել է, որ ստուգումներ են արվում, ու եթե այդ անձինք գրանցված չեն որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։

Խոսելով շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին՝ Բադասյանը նշել է, որ նրանք սկսել են ավելի պարտաճանաչ վճարել հարկերը։