
Դրոշ այրելը ես համարում եմ ճղճիմ. Ալեն Սիմոնյան
Շատ անտեղի եմ համարում դրոշ այրելը եկեղեցին քանդելու հետ համեմատելը․ այս մասին րագրողների հարցին ի պատասխան նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն։ Այն գործողությունը, որը արվել ա ես իմ գնահատականը տվել եմ՝ համարում եմ ճղճիմ, թույլ, Հայասատանի Հանրապետությանը և հայ ժողովրդին վնասող։
Բա Ադրբեջանի դրոշը խի՞ չվառեցին, պա՞րզ ա չէ, որ սարկազմով եմ ասում։ Չի կարող ամեն մի կրպակ ունենա իր արտաքին քաղաքականությունը։ Պետությունն ունի իր արտաքին քաղաքականությունը»,-հայտարարեց Սիմոնյանը։
«Երկու օր առաջ ես Թուրքիայում ունեցել եմ շատ լավ հանդիպումներ, ունենք խաղաղության օրակարգ։
Վառել եմ դրոշ, ի՞նչ, էդ ա իրանց հերոսությունը, պետք եղած ժամանակ էլ 220 արագությամբ վազել հակառակ ուղղությամբ»,-հավելեց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը քննադատել էր Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրելը՝ այն որակելով անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն։


