
ԱՄՆ-ում հայ կանայք բրենդային խանութներից ապրանք են գնել, կեղծած օրինակը հետ տարել ու վերադարձի գումար ստացել
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է Գլենդելի երկու բնակչի, որ մեղադրվում են 300 հազար դոլարի խարդախություն կատարելու համար․ գրում են տեղական լրատվամիջոցները
Ըստ նախնական վարկածի՝ կասկածյալները բրենդային «Nordstrom» խանութի տարբեր ցանցերից գնել են հայտնի ոճաբանների ու նորաձևության տների արտադրած հագուստ, պայուսակ կամ այլ ապրանք, ապա սահմանված ժամկետում դրանց փոխարեն խանութ են վերադարձրել կեղծ կրկնօրինակը։ Գնած, բայց «չհավանած» հագուստի գումրն էլ հետ են ստացել։
Իրավապահները պարզել են, որ 2019-ին միայն նրանք այդ սխեմայով բրենդային խանութներից ձեռք են բերել ավելի քան 220 ապրանք, ենթադրաբար՝ նաև այդ չափի հետվերադարձի գումար ստացել։
Խարդախության հեղինակներն ու իրագործողները հայեր են՝ Արփինե Սարգսյանն ու Արգինա Հայրապետյանը։ Նրանց անօրինական առևտրի ընդհանուր բյուջեն կազմել է 300 հազար դոլար։


