02 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցու՝ Շաքիում հայտնվելն ուժայիններին ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքն է․ Աբրահամյան

Ադրբեջանցու՝ Շաքիում հայտնվելն ուժայիններին ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքն է․ Աբրահամյան

Նույնիսկ մեկ ադրբեջանցու սահմանային հատումն ու հայկական բնակավայրերում հայտնվելը, առավել ևս՝ քաղաքացիական անձանց վնասելը, բավական է եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները», էշելոնացված տեսադիտարկման համակարգերը, սահմանագծին տարբեր գովազդված ծրագրերով ներգրավված անձնակազմը չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, այն հատելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը:

Իսկ Բաքվից փոխանցված տեղեկատվության պայմաններում ադրբեջանցի զինծառայողի ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե հատուկ օպերացիայի կամ գործողությունների կազմակերպման, այլ քաղաքացիական անձի ու նրա անչափահաս երեխաների հետ միջադեպի հետևանքով:

Սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները»,- նշել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ