03 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումը ՀՀ իշխանությունը ներկայացնելու է որպես արտաքին զորակցություն. «Հայաստան» դաշինք

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումը ՀՀ իշխանությունը ներկայացնելու է որպես արտաքին զորակցություն. «Հայաստան» դաշինք

Համապետական ընտրությունից շաբաթներ առաջ նման միջոցառումների անցկացումը ՀՀ իշխանությունը ներկայացնելու է որպես արտաքին զորակցություն. ասված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասին «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

Դաշինքը հատուկ ընդգծել է՝ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները եղել են, կան և շարունակելու են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, սակայն գործող իշխանության հետաքրքրությունը եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելն է։

«Ցավով արձանագրում ենք, որ ԵՄ գործադիր իշխանությունը ներկայացնող անձանց հայտարարությունները միայն ավելացնում են մեր մտահոգությունները առ այն, որ Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում։

Հայաստանում նախատեսված ներկայացուցչական միջոցառումները, լավ առիթ և հնարավորություն են բարձրաձայնելու այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին Բաքվում պահվող մեր գերիների ազատությունն ու Հայաստանի տարածքների դեօկուպացիան են», – նշված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026