04 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից

Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից

Իրանի ԶՈՒ-ն զգուշացրել է ամերիկյան ռազմածովային ուժերին չմտնել Հորմուզի նեղուց, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կօգնի պատերազմի պատճառով Պարսից ծոցում մնացած նավերի ապաշրջափակմանը․ գրում է Reuters գործակալությունը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը մեր ձեռքերում է, և որ նավերի անվտանգ անցումը պետք է համակարգվի Իրանի զինված ուժերի հետ»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի միացյալ հրամանատարության ղեկավար Ալի Աբդոլլահին։

Նա զգուշացրել է, որ «օտարերկրյա ցանկացած զինված ուժ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ագրեսիվ բանակը, հարձակման կենթարկվի, եթե փորձի մոտենալ և մտնել Հորմուզի նեղուց»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026