
Այն փաստը, որ այսօր Երևանում միասին նստած են հայը, թուրքը, վրացին, ադրբեջանցին ու ԵՄ ներկայացուցիչը, նշանակում է, որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում․ Ռուբեն Ռուբինյան
Այն փաստը, որ այսօր այստեղ՝ Երևանում, միասին նստած են հայը, թուրքը, վրացին, ադրբեջանցին ու ԵՄ ներկայացուցիչը, նշանակում է, որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում․ «Երևանյան երկխոսություն. Հարավային Կովկաս, խաղաղության և համագործակցության հեռանկարներ» պանելային քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես լիահույս եմ ու համոզված, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Թուրքիան ունեն շատ դրական դերակատարում Հարավային Կովկասում առաջիկա տարիների ընթացքում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։


