07 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Դավիթ Իշխանյանը Ձեզ էր դիմել, վախ ունե՞ք Բաքու գնալու հարցում»․ հարց՝ ՀՀ ՄԻՊ-ին

«Դավիթ Իշխանյանը Ձեզ էր դիմել, վախ ունե՞ք Բաքու գնալու հարցում»․ հարց՝ ՀՀ ՄԻՊ-ին

«Դավիթ Իշխանյանը Ձեզ էր դիմել, վախ ունե՞ք Բաքու գնալու հարցում» այսօր ԱԺ միջանցքում հարց ուղղվեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին։

«Գրեթե որևէ բան չկա, ինչից վախ ունեմ, այդ թվում՝ տարբեր կենդանիներից ու միջատներից։ Այսինքն՝ վախերի հետ կապված եկեք չխոսենք, որովհետև մի քիչ ավելորդ է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանի պարագայում, որովհետև երբ մարդը ստանձնում է այս առաքելությունը,  դուք չեք պատկերացնում, թե ինչ տարբեր իրավիճակների մեջ ենք մենք լինում, այդ թվում՝ տարբեր վայրերում, ուր այցելում ենք, հետևաբար՝ սրա մասին չենք խոսում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հրապարակման ենթակա տեղեկատվությանը, ապա, ըստ նրա, եթե այն առկա լինի, կհրապարակեն։

Օրերս Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել էր ՀՀ ՄԻՊ-ին։

«Մամուլից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի այցելի իրեն։ Ես չգիտեմ՝ հարգարժան պաշտպանը կունենա՞ այդ պատասխանատվությունն և վճռականությունը՝ այցելելու, նաև մեզ տեսնելու, և այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա և կծանոթանա, թե ինչպես է ընթացել ամբողջ քննությունը, ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է այն ընթացել»,-ասվում էր հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026