ABCMEDIA
Իրանում իրականացված ահաբեկչության դեպքով կան ձերբակալվածներ

Իրանում իրականացված ահաբեկչության դեպքով կան ձերբակալվածներ

Իրանի Քերման քաղաքում իրականացված հարձակման առնչությամբ կան ձերբակալվածներ։ Այս մասին տեղեկացնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիին։

Քերմանում լրագրողների հետ զրույցում Վահիդին հայտնել է, որ Իրանի անվտանգության ուժերն «օգտակար հետքեր» են գտել ահաբեկչական հարձակումն իրագործողների հետ կապված, ձերբակալվել են մի քանի կասկածյալներ։ Նախարարը հավելել է, որ «ահաբեկչական հանցագործության մեջ ներգրավված բոլոր տարրերը կհայտնաբերվեն և կձերբակալվեն»։