09 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը չպետք է ճամբարավորվի ու բախումների թատերաբեմ դառնա․ Զուրաբյան

Հայաստանը չպետք է ճամբարավորվի ու բախումների թատերաբեմ դառնա․ Զուրաբյան

Հայաստանի վրա այսօր կախված է ՌԴ-Արևմուտք, ԱՄՆ-Իրան պատերազմի տարածման վտանգը․ «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ցանկանում է դարձել արևելա-արևմտյան բախումների թատերաբեմ, և, ըստ էթության, Հայաստան է հրավիրում հիբրիդային պատերազմ։

«Իսկ մենք գիտենք՝ ինչ է լինում այն երկրների հետ, որ հայտնվում է այդ վիճակում, օրինակ, Ուկրաինան, Մալին և այլն։
Հայաստանը պետք է զերծ պահել գլոբալ պատերազմի վտանգից։ Իսկ դրա տարբերակը մեկն է․ Հայաստանը չպետք է ճամբարավորվի, պետք է չեզոքություն դրսևորի ու լավ հարաբերություններ ունենա և՛ ԱՄՆ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի հետ»,- նշել է ՀԱԿ փոխնախագահը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026