09 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստվերային քարոզչություն. ինչպես են ՔՊ-ի թեզերը տարածվում սոցցանցերում․ «Հետք»

Ստվերային քարոզչություն. ինչպես են ՔՊ-ի թեզերը տարածվում սոցցանցերում․ «Հետք»

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` սոցցանցերում քաղաքական գովազդն ակտիվացել է․ գրում է «Հետքը»։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեզերը տարածվում են Facebook, Instagram, Youtube, Telegram, WhatsApp և այլ հարթակներում։ Մեր ուսումնասիրությամբ պարզել ենք, որ այդ հրապարակումները տեղադրող և գովազդող էջերը շատ դեպքերում նույնականացնել հնարավոր չէ, չենք կարող ասել, թե ովքեր են կառավարողները և գովազդների համար վճարողները։ Այս իրավիճակներից խուսափելու և թափանցիկ քարոզարշավի համար Meta-ի կանոնակարգը պահանջում է, որ ընտրությունների կամ քաղաքականությանը վերաբերող ցանկացած գովազդ ունենա համապատասխան մակնշում (Paid for by կամ «Վճարված է …-ի կողմից»)։ Սա թույլ է տալիս տեսնել, թե ով է ֆինանսավորում քարոզչությունը և ինչքան գումար է ծախսվում, բայց քարոզարշավին մասնակցող կեղծ էջերը կա՛մ չեն օգտագործում այդ մակնշումը, կա՛մ կեղծ տվյալներ են ներկայացնում, օրինակ, որ վճարողը «Սրտացավ Հայաստանն» է, բայց այդպիսի անունով իրավաբանական անձ գոյություն չունի։

ՔՊ կուսակցության թեզեր տարածող էջը խախտում է Meta-ի թափանցիկության պահանջները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջից բացի, իշխող ուժի թեզերը տարածվում են նաև «Խաղաղություն» ֆեյսբուքյան էջում։ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսն ու խաղաղություն հեշթեգը ակտիվորեն կիրառում է «Խաղաղություն» էջը, որտեղ մարտի 22-ից տարածվում են նույն տեսանյութերը, ինչ տարածվում ու գովազդվում է կուսակցության պաշտոնական էջերում։ Այս նույնաբովանդակ գովազդների դեպքում մի տարբերություն կա․ ՔՊ էջում միացված գովազդներն ունեն հատուկ մակնշում՝ քաղաքական գովազդ, որի համար վճարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Խաղաղություն» էջի դեպքում վճարողին ու վճարման չափը չենք տեսնում, քանի որ գովազդի այլ կատեգորիա է ընտրվել։

ⓘ Meta Ad Library-ում 7 տարի ժամկետով պահվում են միայն «Խնդիրներ, ընտրություններ կամ քաղաքականություն» կատեգորիայի գովազդները։ Եթե գովազդի համար այլ կատեգորիա է ընտրվում (օրինակ՝ կոմերցիոն գովազդի դեպքում), գովազդները գրադարանում հասանելի են լինում այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ են: Հենց գովազդատուն դադարեցնում է արշավը կամ լրանում է դրա ժամկետը, գովազդը սովորաբար մի քանի օրվա ընթացքում անհասանելի է դառնում հանրային որոնման համար։ Սա է պատճառը, որ հոդվածում ներկայացված գովազդներից շատերն այս պահին Meta Ad Library-ում գտնել հնարավոր չէ»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026