11 Մայ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոլոր իշխանությունների ոտքերի տակ թավալ եկած Արսենյանները հետապնդում են մարդկանց, աշխատանքից ազատում

Բոլոր իշխանությունների ոտքերի տակ թավալ եկած Արսենյանները հետապնդում են մարդկանց, աշխատանքից ազատում

Իջևանում քաղաքացիների հետ հանդիպմանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, այժմ պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը Մարտունիում տեղի ունեցած հավաք-հանդիպումից մի դրվագ պատմեց։

«Երկու քաղաքացի մոտեցան, Վայոց ձորից էին։ Ասացի՝ մի քանի օրից իրենց մարզ ենք գնալու։ Ասացին, որ գնանք իրենց մարզ, հնարավոր է՝ հանդիպմանը չգան, որովհետև մարզպետն ու նրա հայրը հետապնդում են իրենց, գործից ազատում են»։
Գիտեք՝ ո՞վ է էդ մարզպետը․ Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկի» Աշոտը, որ նախորդ բոլոր իշխանությունների ոտքերի տակ թավալ է (են) եկել»,- նշեց Սաղաթելյանը։

Պատգամավորության թեկնածուն հռետորական հարց ուղղեց Արսենյաններին «Ջերմուկում 90 տոկոս ձայն են հավաքում Նիկոլի համար, որ ի՞նչ անեն, որ թշնամուն բերի-հասցնի մարդկանց տները։ Առանց այդ էլ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներում են։

Ժողովուրդը քիչ չէ թույլ է տվել ազգային հարստությունը (էդ էլ հարց է՝ ինչպես է հասել իրենց) լցրել են շշերի վրա ու առևտուր են անում, մի բան էլ համարձակվում են սպառնալ, վախի մթնոլորտ տարածել»։

Իշխան Սաղաթելյանը ելույթն ամփոփեց՝ խոսքն ուղղելով գործարարներին․ «Էն բոլոր օլիգարխները, որ ծառայում են օրվա իշխանությանը, թող հիշեն, որ 2018-ի արկածախնդրությունն՝ իշխանափոխությունը, եղավ հենց իրենց պատճառով, որովհետև մարդիկ զզվել էին իրենցից»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026