ABCMEDIA
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22,722-ի

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22,722-ի

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 22,722-ի, վիրավորներինը՝ 58,166-ի. այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

«Հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 22,722-ի, վիրավորվել է 58,166 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 122 մարդ է զոհվել, 256-ը՝ վիրավորվել։