ABCMEDIA
Ղազախստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանի հարավում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։

«2024 թվականի հունվարի 6-ին Ալմաթիի ժամանակով ժամը 14:26-ին Ղազախստանի Հանրապետության ԱԻՆ սեյսմիկ կայանների ցանցում գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 516 կմ հյուսիս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 15 կիլոմետր խորության վրա։