
Ավինյանի ֆոտոխցիկը, Փաշինյանի թիկնապահի տոպրակն ու Ղումաշյանի հեռուստացույցը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուն նախընտրական փուլում նվեր տալը խնդրահարույց չի համարում։ Ասում է՝ խոսքը մի բանի մասին է, որը մեկ ու կես տարի առաջ պետք է տեղի ունենար։ Դանիել Իոաննիսյանը, մեկնաբանելով Տիգրան Ավինյանի մասնակցությամբ տեսախցիկի նվիրատվության դեպքը, ասում է՝ իրենց համար առերևույթ խնդիր կա, բայց առանցքային հարց կա պարզելու՝ Լիլիթը չափահա՞ս է, թե՞ ոչ։
Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Լիլիթը 2006 թվականին է ծնվել, անչափահաս չէ։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Հակակոռուպցիոն կոմիտեն։
Մանրամասները՝ ռեպորտաժում։


